A
A
«Ալաշկերտն» ու «Շիրակը» շարունակում են հաղթարշավը
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտական երկու հանդիպումները: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ «Ուլիսին»: «Բանանց» - «Գանձասար-Կապան» խաղի ելքը վճռեց հյուրերի խփած միակ գոլը՝ 1:0: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտն» իր հարկի տակ պարտության մատնեց «Միկային»՝ 2:0, իսկ նրան հետապնդող «Շիրակը» հյուրընկալվելիս նույն հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Հաջորդ, 7-րդ տուրը, տեղի կունենա սեպտեմբերի 19-ին եւ 20-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակը» կընդունի մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: