Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը նպատակին հասավ արմագեդոնում

Սպորտ
shaxmat

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ավարտվեց առաջին՝ 1/64 եզրափակիչ փուլը: Հայաստանի չորս պատվիրակներից առաջին արգելքը հաղթահարեցին երեքը՝ Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Առաջին երկուսն իրենց մրցակիցներին հաղթեցին դասական երկու պարտիաներում, իսկ ահա Գաբրիելը 9 պարտիաներից հետո միայն կարողացավ առավելության հասնել լեհացի Մատեուշ Բարտելի նկատմամբ՝ արմագեդոնում ոչ-ոքի խաղալով սեւերով: Իսկ ահա Սամվել Տեր-Սահակյանը թայ-բրեյքում 0:2 հաշվով զիջեց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին եւ ավարտեց ելույթները: Գավաթի խաղարկությունից դուրս մնացին նաեւ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակիցները՝ Վարուժան Հակոբյանը եւ Սամուել Սեւյանը, որոնք նույնպես ձախողվեցին թայ-բրեյքում: Վաղը կմեկնարկի երկրորդ՝ 1/32 եզրափակիչ փուլը: Լեւոն Արոնյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ: Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի կուբացի Դոմիկնգես Պերեսը, իսկ Գաբրիել Սարգսյանինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: