Ցմահ դատապարտյալները հացադուլ չե՞ն հայտարարի
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալները որոշել են սեպտեմբերի 15-ից համատեղ հացադուլ սկսել, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. «Այս պահի դրությամբ, նման բան չկա»։ Նշենք, որ խոսքը 20 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալների մասին է, որոնք խնդրում են վերանայել իրենց գործերը։ Նա նշեց նաեւ, որ 20 տարուց ավելի բանտում անցկացրած դատապարտյալների բանտային ռեժիմի փոփոխության հարցը շարունակում է մշտապես ուշադրության կենտրոնում մնալ. «Օրենսդրական նախագիծ է մշակվել, այն քննարկման փուլում է։ Հիմա մի քանի լրացում է կատարվել՝ նրանց պատժի թեթեւացման մասին»։ Պարոն Ղլեչյանը հիշեցրեց նաեւ, որ այս տարի արդեն 8 ցմահ դատապարտյալի ռեժիմ փակից փոխվել է կիսափակի, եւս 4-ինը՝ անցած տարի։