A
A
«Արարատը» կխաղա «Հանրապետական»-ում. փոփոխություն խաղացանկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Մրցաշարի 6-րդ տուրի «Արարատ» - «Շիրակ» հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սեպտեմբերի 12-ին, ժամը 17:30-ին: «Ալաշկերտ» - «Միկա» խաղը տեղի կունենա նույն օրը, սակայն ժամը 16:00-ին, որպեսզի այն հեռարձակվի ուղիղ եթերով: