Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջան է մատակարարվում 1 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական զենք

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zenq-nkar

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին Հետևակային Մարտական Մեքենաների մատակարարումները կավարտվեն միայն հաջորդ տարվա ընթացքում։ Հաղորդում է ТАСС-ի աղբյուրը՝  ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համնագործակցության ֆոնին։ «Փոխադրումները դեպի Ադրբեջան ավարտվում են հաջորդ տարի: Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտել 50 ՀՄՄ-ի (БМП-3) փոխանցումը»,- ասում է գործակալության զրուցակիցը՝ Russia Arms Expo – 2015 զենքի ցուցադրության բացման արարողության ժամանակ։ Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտում է Т-90С տանկերի փոխադրումներն Ադրբեջան։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունը կավարտի մեծաքանակ զենքի մատակարարումն Ադրբեջան։ Համապատասխան պայմանագիրն ստորագրվել էր 2010 թվականին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսք է գնում երեք գումարտակի համար նախատեսված Т-90С տանկերի և ՀՄՄ-3 (БМП-3) մեքենաների մասին՝ թվով 100 միավոր, ինչպես նաև՝ ինքնագնաց հրետանու, հեռահար հրթիռային կայանների եւ ծանր հրաձգային կայանների վերաբերյալ: Բացի այդ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է վերանորոգման համար նախատեսված ինժեներական մեքենաներ: Մասնագետները նշում են, որ այս փաթեթի գործարքային արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար: