Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյան. «Բոլորը գերազանց խաղացին»

Սպորտ
a1-hovsepyan

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Դանիայի հետ հանդիպումից հետո անչափ գոհ էր իր սաների ցույց տված խաղից:   «Այսօր բոլորը գերազանց խաղացին, հատկապես պաշտպանությունում, քանի որ Դանիան գոլային ռեալ պահեր չունեցավ խաղի ընթացքում: Տղաներն անձնուրաց խաղացին եւ այնքան ուժեր էին կորցրել, որ հանդերձարանում գրեթե իրար հետ չէին կարողանում խոսել: Դա նշանակում է, որ անմնացորդ նվիրվել էին այսօր խաղին»:   «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես հաջողվեց բարձրացնել թիմի խաղային կարգապահությունը, որը բացակայում էր երեք օր առաջ Սերբիայի հետ խաղում, Սարգիս Հովսեփյանն ասաց. «Դա կախված է ինչպես հակառակորդից, այնպես էլ՝ մեզանից: Մենք ինչ-որ չափով թերագնահատեցինք Սերբիայի հավաքականին՝ նայելով նրա աղյուսակային դիրքը: Մեզ թվաց, որ կարող ենք հեշտությամբ հաղթել ետնապահին, ինչի համար Սերբիան պատժեց մեզ» - եզրակացրեց մեր թիմի ժամանակավոր ղեկավարը: 48a2eabe81f2edb886f33416e11d2d1e_w670_h445_sc