Հայաստան – Դանիա. Խաղ՝ տարբեր նպատակների համար
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կանցկացնի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը: Մեր ազգային թիմը իր հարկի տակ կընդունի Դանիայի ընտրանուն: Անցած տարի Կոպենհագենում կայացած խաղում 2:1 հաշվով հաղթանակ են տարել դաշտի տերերը: Հանդիպումը Հայաստանի հավաքականի համար մարզական նշանակություն չունի, քանի որ մեր թիմն արդեն դուրս է մնացել «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարից: Իսկ ահա Դանիայի ընտրանին այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում եւ Ալբանիայի հավաքականի հետ պայքարում է հենց այդ անցումային տեղի համար: Դանիացիներն այս խաղում պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի պահեն իրենց դիրքը, քանի որ հավասար քանակությամբ միավոր ունեցող ալբանացիները մեկ հանդիպում քիչ են անցկացրել: Հայաստանի հավաքականն այսօր կարող է խաղալ միայն իր հեղինակության համար: Վերջում նշենք, որ բուքմեյքերային գրասենյակները ավելի շատ հավատում են դանիացիների հաղթանակին` 1,90 գործակից ընդդեմ Հայաստանի 4,15-ի: