Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համահայկական խաղերի մասնակիցները պայքարում են շոգի դեմ (տեսանյութ)

Սպորտ
nkar-marine

Համահայկական 6-րդ խաղերի ջահը ընդամենը երեկ է վառվել, բայց կրքերն արդեն թեժացել են։ «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո՝ խաղերին մասնակցում են ավելի քան 6000 մարզիկ-մարզուհիներ, որոնք մրցում են 17 մարզաձևերում: «Դինամո» մարզադահլիճում «Արաք» եւ «Գլենդել Մանրոուզ» բասկետբոլի թիմերի երկրպագուներն էին։ Նրանցից մեկն էլ 9-ամյա Ամալին է. «Ես եկել եմ երկրպագեմ «Գլենդել Մանրոուզ» թիմին, քանի որ իմ հոր թիմն է»։ Այս ընտանիքն էլ ԱՄՆ-ից եկել է Երեւան՝ երկրպագելու իրենց որդու թիմին։ « Երկրորդ անգամն է, որ եկել եմ Հայաստան։ Շատ հետաքրքիր բան է։ Չէի պատկերացնում, որ սա Երեւանի մեջ կլիներ»,-ասում է ընտանիքի աղջիկը։ Ընտանիքի հայրը վստահ է, հաղթանակը իր որդու թիմինն է լինելու։ Իսկ Երեւանում դեռ ժամանակ չի ունեցել ժամանցի։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանում է։ «Միշտ էլ կգամ, բայց ապրելու համար դեռ չգիտեմ։ Եթե գործ լինի, պայմաններ լինի, ինչու չէ»,-ասում է Կարո Կալբակյանը։ Արարատ Քոչինյանը բասկետբոլով զբաղվում է 10 տարուց ավելի։ Երկրորդ անգամն է մասնակցում համահայկական խաղերին։ 1-ին անգամ հանդես է եկել Թբիլիսիի  կազմում։ Այս անգամ Մոսկվայի թիմից է։ Կարեւորում է խաղերի անցկացումը. «Աշխարհի հայերը հավաքվում են, ծանոթանում, պարծենում ենք, որ հայ ենք»։ Ասում է՝մի քիչ դժվարությամբ էինք խաղում, քանի որ դահլիճում շատ տոթ էր։ Մտահոգվում է նաեւ Հայաստանի բասկետբոլի ապագայով. «Ցավոք Հայաստանը մի քիչ փիս ա զարգանալու կողմից։ Կարծում ենք, որ խաղերից հետո կզարգանա, երեխեքի հավեսը կբացվի»։ Համահայկական վեցերորդ խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը։