Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» պարտվեց ԱԻԿ-ին (տեսանյութ)

Սպորտ
sport-evroliga2

Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստներին չհաջողվեց հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը: Հայաստանի այս տարվա 3-րդ մրցանակակիրն այսօր սեփական դաշտում ընդունեց Շվեդիայի ԱԻԿ թիմին: Հաջորդ փուլ մտնելու համար մերոնք պետք է խոշոր հաշվով հաղթանակ տանեին, քանի որ մեկ շաբաթ առաջ նրանք Շվեդիայում պարտվել էին երկու գնդակի տարբերությամբ: Սակայն շվեդացի ֆուտբոլիստները խաղասկզբում երկու արագ գոլ խփեցին եւ գործնականում վճռեցին հակամարտության ելքը: Շիրակցիներն արդեն պետք է հինգ անպատասխան գոլ խփեին, որպեսզի մտնեին հաջորդ փուլ: Դա, բնականաբար, իրատեսական չէր: Արդյունքում, «Շիրակը» կրկին 0:2 հաշվով պարտություն կրեց եւ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում` միանալով փոխչեմպիոն «Ուլիսին»: