Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլայ Բորդյուժան այսօր ժամանում է Հայաստան

Քաղաքականություն
2816efa744347800384be5667de45b21

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր ժամանում է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է կազմակերպության կայքը։ Այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Բորդյուժան կներկայացնի Հավաքական անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստերը կկայանան սեպտեմբերի 14-ից 15-ը՝ Դուշանբեում: