Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ

Քաղաքականություն
810ef10d31b0d391de771df3039c634a

Հանդիպման ընթացքում Նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ընտրությունների թեմային, դրանց կեղծումը դիտելով, որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Առաջին նախագահն անդրադարձել է նաև իշխանությունների կողմից մշակված ընտրակեղծարարության մեխանիզմներին՝ նկատելով, որ կեղծվող ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրությունը միշտ չէ, որ պատշաճ գնահատականներ է տալիս: Քննարկվել է նաև սահմանադրության փոփոխությունների հարցը: Տեր-Պետրոսյանը նշել է, որ նախագիծը պարունակում է մի շարք հակաժողովրդավարական դրույթներ՝ առանձնահատուկ շեշտելով դրանում առկա անձնիշխանության ամրապնդման միտումները: Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանն ու Վլադիմիր Կարապետյանը: