Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ օղի լինի, այնպիսի սահմանադրություն էլ կգրվի

Քաղաքականություն
vodka1

Սահմանադրական բարեփոխումների պահանջը ներկա պահին չկա. «Սահմանադրությունը չի պատճառը, որ Հայաստանում կա կոռուպցիա, մենաշնորհ: Եթե չկա քաղաքական կամք, բոլոր խնդիրները մնալու են եւ չեն լուծվելու: Վերարտադրման խնդիր է մնում եւ իշխանական վերնախավը փորձում է հարմարեցնել սահմանադրության նոր փոփոխությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում Սահմանադրությունների բոլոր ընտրությունները կեղծվել են: Վիգեն Հակոբյանը հիշեց երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանին, երբ     հարցրել են թե ինչ խմիչք դնել սեղանին՝ «Սմիրնո՞վ» , թե՞ յաթրջի, որպեսզի լավ սահմանադրություն գրի, ասել է՝ ինչ խմիչք դնեք, այնպիսի սահմանադրություն էլ կգրեմ: Տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի կարծում, թե Սահմանադրական փոփոխությունների «դաբրոն» Կրեմլից կա: Բլոգեր Տիգրան Քոչարյանը սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտություն է համարում մեզ համար. «Մեծամասնական համակարգը վերանում է, բդեշխության համակարգի մեծ մասը կոտրվում է»: Նա դեմ է, որ այս տեսքով սահմանադրությունը ընտրվի, սակայն խորհրդարանական կառավարմանը կողմ է: «Ընտրիչները նախագահին կդարձնեն անգլիական թագուհի, այնտեղ ականներ կան, որը նույնիսկ սահմանադրությունը պատվիրող անձինք չեն պատկերացնում։ Նաև զարգացումներն են հետաքրքիր. ինչո՞ւ Արդարադատության նախարարը հրաժարական տվեց»: Ի դեպ, նա չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն ունի վերադառնալու: «Եթե ցանկություն ունենար վերադառնալու, ավելի աշխույժ կլիներ քաղաքական դաշտը, նա ցանկանում է իր հարստությունը եւ ֆինանսական միջոցները պահպանել»: