«Ով ձեւավորում է կառավարությունը, նա էլ պիտի պատասխան տա երկրի անվտանգության համար»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս պահին ասուլիս է տալիս՝ մեկնաբանելով Սահմանդրության նոր նախագծին վերաբերող մի շարք դրույթներ։ «Հանրապետության նախագահը, որը չունի մեծամասնություն պառլամենտում, կիսանախագահականի դեպքում խոցելի կդարձնի անվտանգության համակարգը: Սա կառավարման ձեւի փոփոխության հիմնական պատճառներից մեկն է: Նա, ով ձեւավորում է կառավարությունը, նա էլ պիտի պատասխան տա երկրի անվտանգության համար»,- ասում է հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը։ Ըստ նրա՝ ընտրական օրենսգրքի վրա է, թե արդյոք մենք թողնելո՞ւ ենք, որ կոալիցիաներ ձեւավորվեն երկրորդ փուլից առաջ, թե չենք թողնելու. «Հնարավոր է տարբերակ, որ արգելապատնեշը հաղթահարած երկու կուսակցությունները հայտարարեն նույն վարչապետի անունը, եւ երկրորդ փուլի կարիք չլինի: Թեպետ նախագծում այդ մասին դեռ խոսք չկա»։ Հանրապետության նախագահը չի կարող նշանակումների հետ կապված հակաճառումներ առաջ բերել,- ասում է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը: Մանրամասներ՝ ավելի ուշ