Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին` Մոսկվայի «Դինամո»-ի մարզիչ

Սպորտ
sport-berezovski

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Մոսկվայի «Դինամո»-ի մարզչական նոր շտաբում: Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի թվիթերյան էջը, թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելեւի օգնականներ են նշանակվել Ալեքսանդր Սմիրնովը, Նիկոլայ Գոնտարը եւ Ռոման Բերեզովսկին: Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը մինչեւ այս տարվա հունիսը հանդես էր գալիս «Դինամո»-ում, սակայն պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո նա մարզչական աշխատանքի էր անցել ակումբի 2-րդ թիմում: Նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի պաշտոնանկությունից հետո ակումբի ղեկավարությունը որոշեց Ռոման Բերեզովսկուն վստահել ավելի պատասխանատու պաշտոն: