A
A
Կարեն Հ.Գրիգորյանը գրավեց 1-ին տեղը
Շախմատի Հայաստանի չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանը հաջող հանդես եկավ իսպանական Բարբերա դել Վալյեսում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա գրավեց առաջին տեղը եւ արժանացավ գլխավոր մրցանակին: Նա ընդամենը կես միավորով առաջ անցավ իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարսիսոյից: Մրցաշարին մասնակցած մեր մյուս երկու շախմատիստները` միջազգային վարպետներ Տիգրան Կ. Հարությունյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը, վաստակեցին համապատասխանաբար 6,5 եւ 6 միավոր: Նրանք մրցաշարն ավարտեցին 5-րդ եւ 8-րդ տեղերում: