Քաղաքական ամառ. քաղաքացիական շարժումներից մինչեւ քաղաքական նոր օրակարգեր (տեսանյութ)
Այն կարծրատիպը, թե ամռանը ՀՀ-ում հասարակական-քաղաքական կյանքը պասիվանում է, այլեւս չկա. կարծում են քաղաքական գործիչները` վկայակոչելով նախ 100 դրամի, իսկ հիմա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը: Երկու դեպքում էլ քաղաքացիական նախաձեռնություններն ամեն կերպ փորձեցին հեռու մնալ քաղաքական ուժերից ու նրանց ազդեցությունից. Հասարակական շարժումները ստիպում են նաեւ քաղաքական դաշտին ամռան տապին լինել ակտիվ` հանդիպել իրենց տարածքային կառույցների հետ, օրենսդրական նոր նախագծերի վրա աշխատել: ՀՀԿ պատգամավորը դրական է համարում, որ հասարակությունն առավել համախմբված գնում է քաղաքացիական նախաձեռնությունների հետեւից` թելադրելով քաղաքական նոր օրակարգեր. Արդյո՞ք քաղաքական ամառն այս տարի կլինի տարբերվող ու առավել ակտիվ, պատգամավորները չեն շտապում գնահատականներ տալ.