Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակն» ու «Ալաշկերտը» դիմացան, իսկ «Ուլիսը»՝ ոչ  

Սպորտ
a1-evrogavat

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգային նոր խաղարկությանը մասնակցող Հայաստանի երեք թիմերից երկուսը հաջողությամբ հաղթահարեցին որակավորման 1-ին արգելքը:   Նախ Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում 1:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմից եւ դուրս մնաց հետագա պայքարից:   Գյումրիի «Շիրակը» Բոսնիայում չնայած պարտվեց Սարաեւոյի «Զրինսկուն»՝ 1:2, սակայն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի մտավ երկրորդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի ԱԻԿ-ի հետ:   Երեւանի «Ալաշկերտը» նույն հաշվով Շոտլանդիայում զիջեց տեղի «Սենտ Ջոնստոնին», բայց դարձյալ արտագնա գոլի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, ընդ որում առաջին իսկ փորձից: Այստեղ ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ղազախստանի հնագույն ակումբը՝ Ալմա-Աթիի «Կայրաթը»:   Հաշվի առնելով այն, որ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» նույնպես հաղթահարել է չեմպիոնների լիգայի որակավորման առաջին արգելքը, կարելի է ասել, որ մեր ակումբային ֆուտբոլը նոր նվաճման հասավ: Բանն այն է, որ Հայաստանն առաջին անգամ երեք մասնակից կունենա եվրոգավաթների երկրորդ փուլում: