Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են ՀՀ-ում ավիատոմսերն այդքան թանկ (տեսանյութ)

Քաղաքականություն
Ավիատոմսեր-ավտոբուսի-տոմսեր-Ռուսաստան-և-Ուկրաինա_1

Ավիաընկերությունները մեկը մյուսի ետեւից դադարեցնում են չվերթները Երեւանից՝ հստակ պատճառաբանություն չներկայացնելով. «Հայաստանը՝ վասալական վիճակում է ու ամբողջ շուկան տրվել է Ռուսաստանին, սա է պատճառներից մեկը» կարծում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը։ Արդեն իսկ միտում կա, որ Հայաստանի քաղաքացիները գերադասում են մեկնել Թբիլիսի օդանավակայանից՝ գնելով զգալիորեն էժան ավիատոմս։ Նման քաղաքականության շարունակման դեպքում փորձագետները համոզված են, որ ուղեւորահոսքը կտրուկ կնվազի։ Բայց եւ նկատում են՝ դեռ կա իրավիճակը փոխելու հնարավորություն, եթե իհարկե ստեղծվի մրցակցային դաշտ։ USAID-ի հետազոտության համաձայն` «Զվարթնոցը» ուսումնասիրված 20-ից ավել օդանավակայաններից ամենաթանկերի շարքում է։ Մինչդեռ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից վստահեցնում են, որ իրենց առաջարկած գները մրցունակ են ու համադրելի տարածաշրջանում մյուս օդանավակայանների հետ։ Իսկ թե ինչու են ավիատոմսերն այդքան թանկ, այդ հարցի պատասխանը այդպես էլ պաշտոնապես չի հնչում։ Մանրամասները՝ տեսանյութում