A
A
ՀՖՖ-ն որակազրկեց «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկվել է Կապանի «Գանձասար-Կապան» թիմի պաշտպան Արտաշես Զաքարյանին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կապանցի ֆուտբոլիստը խաղադրույք է կատարել Հայաստանի առաջնության «Գանձասար-Կապան» - «Բանանց» խաղի վրա: «Գանձասար-Կապանի» գլխավոր մենեջեր Վ.Դանիելյանի զեկույցի համաձայն դա որակվել է որպես ոչ սպորտային պահվածք եւ ֆուտբոլիստը որակազրկվել է երկու տարով: