Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին կարիերան ավարտելու որոշում է կայացրել

Սպորտ
berezovski

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարիերան ավարտելու որոշում է կայացրել: Այդ մասին տեղեկացնում է «Նեւսկայա Վրեմյա» կայքը: «Այո, ես իրոք որոշել եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Այժմ ես աշխատում եմ «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Աստիճանաբար հարմարվում եմ իմ նոր աշխատանքին: Ամեն ինչ շատ անսպասելի ստացվեց: Ես պլանավորել էի շարունակել խաղերս, սակայն պորտուգալացիների հետ խաղից հետո փոխեցի որոշումս», - թերթին տված հարցազրույցում ասել է 40-ամյա դարպասապահը: Նշենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում հանդես էր գալիս 1996 թվականից: