Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետությունը կարող է դադարեցնել սակագին հաստատելը. Բագրատյան

Քաղաքականություն
fd2670305537cf8e8cd091a7f14eb26d

Գիշերը Բաղրամյան պողոտայում էր նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցին՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ փողոց փակելով կարելի է արդյունքի հասնել, նա պատասխանեց. «Չեմ կարող հաստատապես կարծիք արտահայտել, բայց կարծում եմ՝ այո, ինչո՞ւ ոչ»։ Իսկ ի՞նչ կարող է այս իրավիճակում անել պետությունը, ընդդիմադիր պատգամավորը երեք տարբերակ է տեսնում, սակայն բարրաձայնում է միայն մեկը. «Դժվարանում եմ պատասխանել: Ես կարող եմ ասել, թե ինչ կարող է չանել պետությունը: Օրինակ՝ կարող է դադարեցնել սակագին հաստատելը»: Դա, ըստ տնտեսագետ պատգամավորի, նշանակում է. «Դու ասում ես ինքդ հաստատի, ինքդ էլ աշխատի, տենամ ինչ գնով ինքդ կվաճառես, կվաճառե՞ս արդյոք, թե՞ չէ։ Վարյանտ շատ կա»,- հավելեց նա: