Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միգուցե մարդը սխալվի. դա դեռ չի նշանակում, որ նա դավաճան է» (տեսանյութ)

Քաղաքականություն
SWtT4T3oshg

Էլեկտարէներգիայի թանկացման դեմ պայքարը երեկվանից երկու ճակատով է։ Ազատության հրապարակում հավաքվել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ովքեր հանդես եկան հայտարարությամբ։ Նախաձեռնության անդամները պարբերաբար լինում են նաեւ Բաղրամյան պողոտայում, սակայն արդեն ոչ որպես համակարգող: Վաղինակ Շուշանյանի վստահեցմամբ` իրենց շատ նորմալ են ընդունել պողոտայում հավաքվածները. «Ես ազգի դավաճան չեմ, որ ինձ նորմալ ընդունեն, կամ ոչ: Երեկ ես էլ էի էմոցիոնալ, բայց ամեն ինչ հանգստության մեջ է պետք որոշել. պահի ազդեցության տակ կայացրածը դա դեռ չի նշանակում մարդը եսիմ ինչ է արել: Միգուցե մարդը սխալվի, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա դավաճան է»: «Ոչ թալանին» համակարգող խմբի արդեն նախկին անդամ Արմեն Մկրտչյանը Բաղրամյան պողոտայում էր: Նա դադարեցրել է համագործակցությունը նախաձեռնության հետ՝ համարելով, որ այլեւս չկա համերաշխություն. «Եթե ժողովրդի գերակշիռ հատվածը որոշել է մնալ այստեղ, ես որպես ժողովրդի ծառա, զինվոր, իր կողքին կանգնած եմ`իմ բոլոր ընկերների հետ»։ Բաղրամյան պողոտայի առօրյան այսօր մի քիչ տարբեր նախորդ օրերից։ Ներկաներին փորձում էր զբաղեցնել Համլետ Օհանյանը, որը սովորում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիայում, հավաքվածներին ցուցադրում էր իր հմտությունները: Բաղրամյան պողոտայում գտնվող ակտիվիստների մի հատվածն էլ Երեւանի կենտրոնում երթ անցկացրեց` բոլորին կոչ անելով համախմբվել երեկոյան եւ շարունակել պայքարը: Բաղրամյան պողոտան երեկոյան դարձյալ մարդաշատ էր: