Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայում բաց հարթակ է ձևավորվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Z_5zrbltXUg

Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից մեկը հայտարարություն հնչեցրեց։ «Մենք մի քանի խնդիր ունենք՝ կապված անվտանգության և մարդկանց՝ արտահայտվելու հետ։ Անվտանգության բաց հարթակ է ձևավորվում, որտեղ մեր 3 պահանջների վերաբերյալ կխնդրեինք, որ հանդես գան մասնագետները՝ երեք րոպե ժամանակահատվածում»։ Ակտիվիստը ևս մեկ անգամ հնչեցրեց պահանջները. 1. Չեղյալ համարել ՀԾԿՀ որոշումը՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ, 2. Իջեցնել գործող սակագինը և 3. Պատասխանատվության ենթարկել ՀԷՑ-ի բոլոր՝ թալանի մեջ մեղավորներին։ «Պատասխանատվություն պետք է կրեն նաև այն մարդիկ, ովքեր մեր քույրերին ու եղբայրներին բռնության են ենթարկել»,-շեշտեց ակտիվիստը։ Ներկաները ողջունեցին այս առաջարկը։ Նշենք, որ Բաղրամյան պողոտայի ամբողջ տարածքով մարդկանց թիվը գնալով ավելանում է։ «Անհրաժեշտ են փողոցներում  երթեր կազմակերպողներ» Ակտիվիստները շարունակում են առաջարկներ ներկայացնել իրենց համակիրներին։ Քիչ առաջ նրանցից մեկը հանդես եկավ հայտարարությամբ։ «Հարգելիներս, մեզ հարկավոր են մարդիկ, ովքեր ամեն օր երթեր կկազմակերպեն փողոցներում, թեկուզ մետրոյում։ Պետք են նաև մարդիկ, ովքեր կոլեկտիվ անվտանգությունը կապահովեն»։ Ակտիվիստն անդրադարձավ նաև հունիսի 23-ի լուսաբացին տեղի ունեցած դեպքերին, երբ «բռնություն կիրառվեց ցուցարարներից շատերի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ»։ «Մենք պետք է պաշտոնական նամակ ուղարկենք ոստիկանությանն ու Սերժ Սարգսյանին՝ այս խնդիրների վերաբերյալ։ Գնանք մեր քաղաքացիական պատասխանատվության ինստիտուտի իրականացմանը»,-շեշտեց ցուցարարը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրեց. «Շարունակում ենք պայքարը՝ կազմակերպչական աշխատանքներն ավելի լավ կատարելով»։ Ցուցարարներն, ի նշան համաձայնության, ծափահարեցին ։