Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ մայրաքաղաքի փողոցներով

Քաղաքականություն
bar

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիները քննարկումից հետո հայտարարեցին, որ այսօր ժամը 17։00 երթ են անելու՝ անցնելու են մայրաքաղաքի մի շարք փողոցներով, այնուհետ կրկին վերադառնալու են Բաղրամյան պողոտա։ Նրանց խոսքերով՝ մնալու են այստեղ այնքան ժամանակ, մինչև էլեկտրաէներգիայի սակագնի չեղարկման իրենց պահանջը կատարվի։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՝ աուդիտ իրականացնելու վերաբերյալ, ակցիայի մասնակիցների համոզմամբ, իրենց պահանջի կատարում չէ, ուստի շարունակելու են իրենց պայքարը հենց Բաղրամյան պողոտայում։ Նշենք նաև, որ այս պահին Բաղրամյան պողոտան սակավամարդ է։ Այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն էլ ասել է, որ Ազատության հրապարակը միանալու է երեկոյան երթին, բայց նախ հայտարարություն կանեն ժամը 18,00-ին։