«Տեսնենք՝ ովքեր են, որ 20 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն են գործադրում» (տեսանյութ)
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում չի ժխտում, որ վաղ թե ուշ Բաղրամյան պողոտան պետք է բացել, սակայն մինչ այդ պետք է փակվեն ՀՀ այլ փողոցներ ու հրապարակներ եւս, եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ դուրս եկած քաղաքացիների պահանջին տրվի լուծում. «Նախ բոլոր ոստիկաններն ու ապօրինի հրաման տվողները պետք է գան ու հասարակության առաջ ներկայանան, որ իմանանք` ովքեր են նրանք, որ 20 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն են գործադրում: Մենք այդ մարդկանց պետք է տեսնենք պատժված»: Բացի այդ, ըստ նրա, Բաղրամյան պողոտան կբացվի, եթե սակագինն իջեցնեն, եւ ավելին` առողջացվի ՀԷՑ-ի կառավարման համակարգը: Արդյոք իշխանությունները եւ մասնավորապես ոստիկանությունը կսպասի՞ այդքան եւ չի՞ միջամտի. «Կարեւոր չէ` իրենք ինչ են ցանկանում. իրենք ամեն օր ցանկանում եմ միջամտել, կարեւորը, որ մենք չդադարենք բողոքը ներկայացնելուց` մինչեւ բողոքը տեղ հասնի: Կարեւորը մենք ենք, այլ ոչ թե իրենք»: