Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները ձախողեցին Բուլղարիայում

Սպորտ
sport-chess-bulgaria

Հայաստանի շախմատիստները անհաջող հանդես եկան Բուլղարիայում ավարտված Ալբենայի շախմատային մրցաշարում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով պարտվեց բուլղարացի Մոմչի Նիկոլովին, մնաց 5,5 միավորով եւ 6-րդ տեղից նահանջեց 18-րդ հորիզոնական: Մեր մյուս մասնակից, փորձառու շախմատիստ Տիգրան Լ.Պետրոսյանը, այս տուրում չնայած հաղթեց իրանցի Ամին Տաբատաբեին, սակայն ընդամենը վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 14-րդ տեղը: Նա մեկ միավորով ետ մնաց մրցաշարի միանձնյա առաջատար, լատվիացի Իգոր Կովալենկոյից: