Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթը չի ուղեկցվում ոստիկանների կողմից

Քաղաքականություն
ակցիա

Այս պահի դրությամբ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Ազատության հրապարակում՝ իրազեկման երթ անելու նպատակով։ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն «Ա1+»-ի զրույցում նշեց, որ իր կարծիքով այս օրը ճակատագրական է լինելու շարժման համար։ Ըստ նրա՝ իշխանությունները երկար չեն կարող դիմադրել ժողովրդի պայքարի դեմ։ «Ոչ թալանին, «Չենք վճարելու ավելին» կոչերով քաղաքացիները շարժվում են Թումանյան, Մաշտոց փողոցներով դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ նրանք միանալու են նստացույց իրականացնող քաղաքացիներին։ Ի դեպ, երթը չի ուղեկցվում ոստիկանական ուժերի կողմից, իսկ մասնակիցների թիվն էլ գնալով ավելանում է։ Իսկ Բաղրամյան պողոտայում ներկաների թիվն ավելանում է, հնչում են հայրենասիրական երգեր։ Հոսանքի թանկացման համար պայքարում են նաեւ փոքրիկները։ Նրանցից մեկի շապիկի վրա գրված էր. «Դուք չեք ուտելու իմ բաժին կաթը»