A
A
Սպորտի նախարարը անձամբ կհետեւի մեր բասկետբոլիստներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի բասկետբոլի մինչեւ 20 տարեկան տղամարդկանց հավաքականին: Այդ մասնին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Պատճառն այն է, որ մեր մինչեւ 20 տարեկան բասկետբոլիստներն այս տարի առաջին անգամ մասնակցելու են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարը տեղի կունենա հուլիսի 9-19-ը, Հունգարիայում: Հայաստանի հավաքականը հանդես է գալու B դիվիզիոնում: Գաբրիել Ղազարյանը մեր բասկետբոլիստներին մաղթել է հաջող մրցելույթներ Եվրոպայի առաջնությունում եւ մատնանշել, որ անձամբ հետևելու է նրանց խաղերին: