A
A
Մի քանի տասնյակ մարդ կենդանի պատ Է կազմել (տեսանյութ)
Թումանյանի արձանի մոտից դեպի Բաղրամյան պողոտա շարժվեցին մի քանի տասնյակ մարդ` ներկա եւ նախկին պատգամավորներ, մտավորականներ, հոգեւորականներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, փաստաբաններ, իրավաբաններ:
Նրանք, ինչպես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` ցուցարարների եւ ոստիկանների մեջ կենդանի պատ կազմեցին՝ հնարավոր բախումները կանխելու նպատակով:
Նրանց թվում են Թեւան Պողոսյանը, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Խաչատուր Սուքիասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հեղինե Բիշարյանը, Դավիթ Շահնազարյանը։ Նույնիսկ ներկա են նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, եւ այլք։
Ցուցարարները պահանջում են, որ Աշոտյանը հեռանա....
Նա հեռացավ
