Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանն ու Անանդն իրական գրոսմայստերներ են

Սպորտ
a1-aronyan1

Այսօր Լեւոն Արոնյանը հերթական կես միավորը վաստակեց Ստավանգերի շախմատի գերմրցաշարում:   7-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Կողմերն այսօր բավական խաղաղասիրաբար էին տրամադրված եւ արդեն 20-րդ քայլին նրանք գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Լեւոն Արոնյանը դրա համար վատնեց 61, իսկ Վիշվանաթան Անանդը՝ 29 րոպե:   Մեր շախմատիստը յոթ հնարավորից վաստակեց 3 միավոր եւ դեռ զբաղեցնում է 6-րդ տեղը: Վիշվանաթան Անանդն իր ակտիվում ունի 4,5 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում:   Հաջորդ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: