A
A
Կրկին երթ դեպի Բաղրամյան 26 եւ հետդարձ հրապարակ
Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները որոշեցին շարժվել Նախագահական նստավայր, չնայած լուսաբացին նրանց նկատմամբ բռնություն էր կիրառվել։ Ընթացքում ակցիայի մասնակիցները երկու մասի բաժանվեցին՝ այնտեղ գնալու հետ կապված։ Հնչեց կոչ՝ կրկին Ազատության հրապարակ վերադառնալու, քանի որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների մեծ մասը դեռ չէր եկել ակցիայի վայր։ Չի բացառվում՝ նրանց գալուց հետո կրկին երթ կազմակերպվի դեպի Նախագահական։ Ի դեպ, երթի մասին հայտարարությունը իրարանցում առաջացրեց ոստիկանության շարքերում։ Նրանք մի քանի մեքենաներով առաջ ընկան՝ Նախագահական հասնելու համար։