Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր բուհը կշարունակի ղեկավարել Արամ Սիմոնյանը

Հասարակություն
9293f7d0859dc07589b64f3e38747116

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում ներառված էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ): Այնուհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ զարգացման ծրագիրը, հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը: «ԵՊՀ-ում ընթացող ռե­ֆորմները և այդ ասպարեզներում տարվող քաղա­քա­կանությունն անհրաժեշ­տաբար պետք է կապվեն բուհական ինքնավարության, ակա­դե­միական ազատություն­ների և սոցիալական հավասարության արժեքների հետ, ինչը պահանջում է ուսանողների, դասախո­սական կազմի, վարչակազմի, գործա­տու­ների, կառա­վարության և այլ շահակիցների ակտիվ ներգրավում այդ գործընթաց­ներում»,- ելույթում նշեց Արամ Սիմոնյանը: Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվեց ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:  Ընթացիկ հարցերում ընդգրկված էին նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեղագիտության և քի­միայի ֆակուլ­տե­տում դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի, ԵՊՀ միջազգային հարաբե­րու­թյունների ֆակուլ­տե­տում չինարենի և չինական մշակույթի կենտրոնի, «Ուսա­նո­ղական ծա­ռա­յություններ» ՍՊԸ-ի ստեղծման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտ­րու­թյան, հիմնադրամի սեփականությունը հանդի­­սացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգի հաս­տա­տման, ինչպես նաև հիմնադրամի 2014 թ. գործունեու­թյան մասին «azdarar.am» պաշտոնական կայքում հրապարակվող հաշվետվու­թյան կրճատ տարբերակի հաստատման հարցերը: Առաջադրված բոլոր հարցերը քննարկումներից ու պարզաբանումներից հետո նույնպես հավանության արժանացան հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից: ysu.am