Բացել լրահոսը Փակել լրահոսը
a12310f1-e855-469f-a90e-dfa7211433ef
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

Ապրիլի 24-ին, ժամը 06։37-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Porshe» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան երկաթյա արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի մեջ․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով մետաղյա արգելապատնեշի կառուցատարրերը մասնատել և հեռացրել են ավտոմեքենայից։