Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեդալակիրներին անձամբ պարգեւատրել է նախարարը

Սպորտ
sport-paralimpik

«Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում այսօր ավարտվեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 13-րդ մարզական փառատոնը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, փառատոնի հաղթողներին անձամբ պարգեւատրել է նախարար Գաբրիել Ղազարյանը: Հիշեցնենք, որ այս տարի հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցեցին 14 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերը չափեցին շոու-դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում: Փառատոնն ավանդույթի համաձայն անցկացրին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը՝ «Հայջրմուղկոյուղի» ընկերության հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուղ» կազմակերպության հովանավորչությամբ: