Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամները՝ ԲՀԿ խմբակցությունում

Քաղաքականություն
photo.php_1

Հունիսի 10-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ: Հանդիպման ընթացքում խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է կուսակցության դիրքորոշումը երկրի ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացների, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ փետրվարյան ներքաղաքական իրադարձություններին. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ իրենց քաղաքական օրակարգը չի փոխվել, երկիրը կանգնած է լրջագույն սոցիալ-տնտեսական մարտահրավերների առաջ, եւ անհրաժեշտ է քաղաքական ուժերի լայն համախմբում` երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում նախանշված սահմանադրական փոփոխություններին: Այս համատեքստում ԲՀԿ-ն ներկայացրել է իր մոտեցումը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը՝ որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ներկայացրել է ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթի օրակարգի վերաբերյալ կուսակցության մոտեցումները: