Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանն առաջինը կներկայացնի Հայաստանը Բաքվի խաղերում

Սպորտ
sport-baku

Երկու օր անց՝ հունիսի 12-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կկայանա Եվրոպայի մարզական առաջին խաղերի բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր մարզիկներից առաջինը մրցասպարեզ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը հունիսի 13-ին կփորձի հաղթահարել 59 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշների, այդ թվում Ռուսաստանը ներկայացնող հայազգի Ստեփան Մարյանյանի արգելքները: Ահա մեր մյուս մարզիկների ելույթների ժամանակացույցը. Հունիսի 14 Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Միհրան Հարությունյան (66 կգ), Կարապետ Չալյան (75 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ): Հունիսի 16 Հրաձգություն. Հրաչիկ Բաբայան (օդամղիչ հրացան, 10 մ): Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյան (52 կգ), Արամ Ավագյան (56 կգ), Սամվել Բարսեղյան (60 կգ): Հունիսի 17 Ազատ ոճի ըմբշամարտ. Գարիկ Բարսեղյան (57 կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ): Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկով (64 կգ): Հունիսի 18 Ազատ ոճի ըմբշամարտ. Վոլոդյա Ֆրանգուլյան (61 կգ), Մուսա Մուրթազալիեւ (84 կգ), Լեւան Բերիանիձե (125 կգ): Թաեքվոնդո. Արման Երեմյան (80 կգ): Բռնցքամարտ. Արտյոմ Ալեքսանյան (49 կգ), Նիկոլ Հարությունով (81 կգ): Հունիսի 20 Հրաձգություն. Նորայր Առաքելյան (ատրճանակ, 50մ): Հունիսի 21 Հրաձգություն. Հրաչիկ Բաբայան (հրացան, 50մ, երեք դիրքերից): Հունիսի 22 Սամբո. Տիգրան Կիրակոսյան (57 կգ), Աշոտ Դանիելյան (90 կգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Հունիսի 25 Ձյուդո. Հովհաննես Դավթյան (60 կգ), Ժաննա Ստանկեւիչ (52 կգ): Հունիսի 26 Ձյուդո. Դավիթ Նիկողոսյան (73 կգ): Ծանոթություն. բռնցքամարտի մրցումները տեղի կունենան նաեւ հունիսի 20-26-ին: