A
A
Անդրանիկ Կարապետյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանի երիտասարդ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը հաղթող ճանաչվեց Վրոցլավում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Այսօր տեղի ունեցած 77 կգ քաշային կարգի մրցումներում մեր 19-ամյա մարզիկը երկամարտի 335 կգ (155+180) արդյունքով գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նա երեք կիլոգրամով գերազանցել է իրանցի ծանրորդ Ալի Միրիին, 9-ով՝ ռումինացի Իլիե Ստոյանին: