«Հայաստանը շուտով կկանգնի էներգադեֆիցիտի առաջ» (տեսանյութ)
Հայաստանի էներգետիկան եթե ոչ ճգնաժամային, ապա հաստատ ճգնաժամի առաջ է կանգնած. համոզված է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնտեսական փորձագետ Աշոտ Եղիազարյանը: Նա համոզված է՝ ԵՏՄ կազմում գտնվելով՝ այս ճգնաժամը ավելի ու ավելի է խորանալու. «ԵՏՄ - ում պետք է 2019 թվականին էներգետիկայի ընդհանուր շուկա ստեղծվի: Իրականությունը նրանում է, որ թե Ռուսաստանի, թե Ղազախստանի էներգահամակարգերը թերբեռնված են աշխատում, ու այնտեղ էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեն, նրանք ԵՏՄ-ում կունենան մրցակցային առավելություն, քանի որ նաեւ գազ ունեն։ Արդյունքում մեզ մոտ կլինի անմրցունակ ու թանկ Էլեկտրաէներգիա, ու ստիպված պետք է ներմուծենք Ռուսաստանից»: Տնտեսագետը համոզված է՝ Հայաստանը շուտով կկանգնի էներգադեֆիցիտի առաջ. «Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը հայտնվել է մի վիճակում, որտեղ ներդրումների քաղցի պատճառով համակարգի չարդիականացման արդյունքում, ամբողջ ոլորտը բարոյապես եւ հոգեպես մաշվել է»: Աշոտ Եղիազարյանը առաջարկում է ելքեր գտնել իրավիճակից: Գտնել սպառողին մատչելի հոսանք մատակարարելու եւ ռուսական լծակից դուրս գալու բանաձեւը, սակայն տնտեսագետը եւս մեկ անգամ հիշեցնում է` ԵՏՄ –ում դա անհնար կլինի։