Այգուտ եւ Մարտունի համայնքների բնակիչները բողոքում են ՓՀԷԿ-երից. ԷկոԼուր (տեսանյութ)
ԷկոԼուրը «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում ներկայացնում է ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների կարծիքները ՓՀԷԿ-երի գործունեության վերաբեյալ: Ներկայացնում ենք ՓՀԷԿ-երի ազդեցության գոտում գտնվող Գեղարքունիքի մարզի Այգուտ և Մարտունի համայնքների բնակիչների կարծիքները: Մարտունի համայնքի բնակչուհի. -Ես փախել եմ քաղաքակրթությունից, եկել եմ, որ այս բնությունը վայելեմ, այսօր հնարավոր չէ, այս բնությունը ես չեմ կարողանում վայելել: Իմ երեխան գալիս է, որ հանգստանա, բայց հանգստանալու տեղ չունի, որովհետև գարշահոտություն է: 15-20 գյուղի կանալիզացիաներ լրիվ գետի մեջ են մտնում: ՀԷԿ-ը ամբարներ է դրել, և ջուրը հավաքվում է ջրամբարում, որտեղ նեխման պրոցես է գնում, լրիվ գարշահոտություն է դառնում: Նրանք պարբերաբար բաց են թողնում, որ մաքրվի, իրենց էլ է վնաս, այդ բաց գցելու ժամանակ չես կարող այս տարածքով անցնել, ապրել, նստել, վայել… ո՞ւր փախնենք: Գետամերձ բնակիչներն են դժգոհ, մարդու ընտանի կենդանին անցնում է, միանգամից բաց են թողնում ամբարված ջուրը, հեղեղ է առաջանում, քշում, տանում է: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում