A
A
Գործարար Գոհար Ենոքյանն արդարացվեց
Հայտնի գործարար Գոհար Ենոքյանի հանդեպ հարուցված քրեական գործը Գլխավոր դատախազությունն այսօր կարճել է։ Ինչպես «Ա1+»-ին հետ զրույցում նշեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը, քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ. «Ինչը միշտ մենք բարձրաձայնում էինք»։ Հիշեցնենք, որ Գոհար Ենոքյանը կալանավայրում մնացել էր երեք օր եւ ստորագրությամբ ազատ արձակվել։ 73-ամյա Գոհար Ենոքյանը մեղադրվում էր ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ի շարքերը վերջերս լքած Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանությունը նախապատրաստելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ: Ինչպես նշեց պաշտպանը, անազատության մեջ անցկացրած 3 օրերի համար բողոք կներկայացվի, թե ոչ՝ դեռ պարզ չէ։