Համակարգող խումբը հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջը
«Ոչ թալանին» համակարգող խումբը հայտարարություն է տարածել էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին, որում ասվում է. «Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգից վերջին ժամանակներում հնչող հավաստիացումները, թե թանկացումն անխուսափելի է: Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում է «ոչ մի լումա ավել» պահանջն ու զգուշացնում է, որ երկրի ղեկավարությունը ստանձնած խումբը զերծ մնա ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճից և ամենասեղմ ժամկետներում երաշխիքներ տրամադրի էլ.էներգիայի սակագնի չթանկանալու մասին և սկսեն աշխատանքներ սակագնի իջեցման գործընթացի ուղղությամբ, այլապես, մենք նպատակահարմար չենք գտնում նրանց հետագա պաշտոնավարումը»: