Վարչապետը հետաքրքրվել է գազալցակայաններով (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստի հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է տիրում գազալցակայաններում։ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ էջմիածնի ճանապարհին գտնվող գազալցակայանում, ուր երեկ պայթյուն է գրանցվել, 6 ամիս առաջ իրենց կողմից ստուգում է եղել, եւ հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ։ Այդ պատճառով գազալցակայանը տուգանվել էր 1 մլն դրամով. փաստորեն թերությունները չէին վերացվել։ Հիշեցնենք, գազալցակայանը պատկանում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, եւ պայթյունից տուժել են նրա հարազատները։ Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ այսուհետ ավելի ակտիվորեն են աշխատելու գազալցակայանների անվտանգությունն ապահովելու հարցում, եւ եթե հանդիպեն թերություններ, դրանց շահագործումը միանգամից կկասեցվի։