Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը առաջին պարտությունը կրեց

Սպորտ
elina

Վրաստանում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ առաջատարների ստվերում են գտնվում: Երեկ կայացած 5-րդ տուրում հաղթանակ տարավ միայն Մարիա Կուրսովան, իսկ ահա հաջող մեկնարկած Էլինա Դանիելյանն ու Մարիա Գեւորգյանը պարտվեցին իրենց մրցակիցներին եւ կտրուկ ետ մնացին մրցաշարի առաջատար Միխաելա Սանդուից: Մեր շախմատիստուհիներից առայժմ պարտությոն չեն կրել երկու Լիլիթները՝  Գալոյանն ու Մկրտչյանը, սակայն նրանք բավական շատ ոչ-ոքիներ են արել եւ նույնպես առաջատարներին հետապնդողների թվում են գտնվում: Այսօր տեղի կունենա 6-րդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Քեմրե Իլդիս Բետուլի հետ: Լիլիթ Գալոյանը ուժերը կչափի ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդրա Գարյաչկինայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետ Լանիտա Ստեցկոյի հետ: Մարիա Կուրսովային մրցակից է բաժին հասել Շոտլանդիայի դրոշի տակ հանդես եկող վրացուհի գրոսմայստեր Քեթեւան Արախամիա-Գրանտը, իսկ Մարիա Գեւորգյանին՝ Իտալիան ներկայացնող Օլգա Զիմինան: Մեր շախմատիստուհիներին անհրաժեշտ է հաղթել, որպեսզի շարունակեն պայքարել մրցանակային տեղերի համար: