Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Վարդանյանը խոսեց Պռոշյան գյուղի գյուղապետի սպանության մասին

Հասարակություն
96249f21c1a486aa2ea1b32783b37951

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում այսօր հայտարարեց, որ խիստ մտահոգված է հանրային հնչեղության դեպքերի ժամանակ արդարադատության իրականացմամբ: Նա Գլխավոր դատախազին հարց ուղղեց Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության առնչությամբ. «Անցել է երկուս ու կես տարի, ի՞նչ ընթացքում է գործը: Դուք լավատես էիք, որ այդ հանգամանքները կբացահայտվեն»: Պարոն Վարդանյանի հաջորդ հարցը վերաբերում էր հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործի քննությանը. «Էլի երկու տարի է անցել, սակայն այդ քննության վերջը չի երեւում, ողջամիտ ժամկետներ են պետք պահպանել»: Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Վարդան Պետրոսյանի գործի հետ կապված իր զարմանքը հայտնեց՝ ասելով. «Նրա դատավճիռը եղել է, բողոքարկվել, ինչն է խնդիրը, ողջամտությունը որտե՞ղ է խախտվել: Նրա դատավճիռն արդեն մտել է օրինական ուժի մեջ»: Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանի սպանության գործին, ապա դատախազը նշեց, որ օպերատիվ-քննչական խումբը շարունակում է աշխատանքները. «Եթե համարենք՝ ամեն ինչ արել ենք գործը բացահայտելու համար, մենք ստիպված կլինեինք կասեցնել վարույթը: Սակայն գործը դեռ քննվում է, ելքը երաշխավորել ցավոք, չեմ կարող, բայց վստահ եմ, որ արդյունքը կկարողանանք երաշխավորել»: