Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանասերներին աջակից պատգամավոր չկա՞ (տեսանյութ)

Հասարակություն
shun2

«Դարձիր անձայնների ձայնը» գրությամբ պաստառներով այսօր կենդանասերները կազմակերպեցին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն կենդանիների։ Նրանք պահանջում են թափառող կենդանիների վնասազերծման եւ ստերջացման մրցույթը շահած «Յունիգրաֆ Իքս» ընկերության նկատմամբ հանրային վերահսկողություն սահմանել։ «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը նշեց, որ պետք է լինի կենդանասերներից կազմված խումբ կամ կենդանապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի վերահսկեն «Յունիգրաֆ Իքս»-ի գործունեությունը: Երեւանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթաջյանը ի պատասխան կենդանասերների հարցին, թե ինչու քաղաքապետարանը հսկողություն չի սահմանում «Յունիգրաֆ Իքս»–ի գործունեությանը եւ թույլ է տալիս շարունակել շների սպանդը, Մերթաջյանը պատասխանեց. «Երեւանի քաղաքապետարանը չկա բառը չի օգտագործում, այլ ասում է. «Մենք կգտնենք», ստերիլիզացվելը մեր հսկողությամբ է լինում, ցույց տվեք մեզ ահազանգերի դեպքեր։ Եթե ահազանգ լինում է, մենք հետեւում ենք։ Ես չունեմ տվյալներ, որ շներին սպանում են։ Համապատասխան ապացույցների դեպքում քաղաքապետարանը կարձագանքի։ Կենդանասերները պահանջում են նաեւ ընտանի կենդանիների համար բոլոր այգիներում հատուկ հատկացված զբոսանքի տարածք. «Ինչո՞ւ են պահանջում վճարել 5000 դրամ տուրք, եթե չգիտենք, թե այդ գումարը ուր է գնում եւ ինչ են անում։ Չկան անգամ համապատասխան կանաչ տարածքներ կենդանիների համար»,–ասում են կենդանասերները։ Իսկ կառավարությունից պահանջում են միջնորդել կենդանիների պաշտպանության օրենքի ներկայացված նախագծի շուտափույթ ընդունմանը։ Կառավարության նամակների եւ դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը կենդանասերների հարցերը լսելով՝պատասխանեց. «Իսկ դուք ձեր հարցերի, նախաձեռնությունների շուրջ որեւէ պատգամավոր համախոհ չունե՞ք»։ Կենդանասերներն իրենց պահանջները ավելի հստակ շարադրանքով կներկայացնեն վաղը։