A
A
Հետաձգվել է անալոգային հեռարձակումից թվայինին անցնելը
Կառավարության այսօր որոշեց 6 ամսով հետաձգել անալոգային հեռարձակումից թվայինին անցնելը։ Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015թ. հուլիսի 10-ից անցում պետք է կատարվեր թվային համակարգի։ Թվայնացման գործընթացն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։ Հայաստանում բնակչության հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։