Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեղարոտ գետի ջուրը կրկին դարչնագույն է. Արագածի բնակիչները մտահոգված են. Էկոլուր

Հասարակություն
052045160748

Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի ջուրը, որը սնում է Արագած համայնքի և հարակից մի քանի համայնքների մշակովի հողերը, վերջին տարիներին փոխվել է և դարձել է դարչնագույն: Ապարանի Օրհուս կենտրոնի համակարգող Նատալյա Մանուկյանը մայիսի 15-ին հանդիպել է Արագածի բնակիչների հետ, և վերջիններս իրենց մտահոգությունն են հայտնել գետի ջրի գույնի և որակի կապակցությամբ: «Բնակիչներին հետաքրքրում էր, թե ո՞րն է գետի ջրի գույնի փոփոխության պատճառը և ջրի բաղադրության մեջ ի՞նչ նյութեր են պարունակվում, որ փոխում են ոչ միայն ջրի, այլև հատակային նստվածքների` տիղմի, ավազի, գլաքարերի գույնը: Գյուղացիներից ոմանք գետում կատարվող այս փոփոխությունները, ինչպես և նախկինում, կապեցին գետի վրա գործող երկու փոքր ՀԷԿ-երի հետ»,- նշված է Օրհուս կենտրոնի պաշտոնական կայքում: Խնդրի վերաբերյալ ԷկոԼուրը զրուցեց Արագած համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանի հետ: Նրա կարծիքով՝ գետի ջրի գույնը պայմանավորված է ձյան հալոցքի հետ: «Գարնան այս ամիսներին ձյան հալոցքից գետի ջրի գույնը փոխվում է: Ձյան տակ գտնվող հողային շերտը ձյան հալոցքի ժամանակ լվացվում է և լցվում է գետը: Այս ամիսներին միշտ այդպես է»,- ասաց Հենրիկ Հովհաննիսյանը: Հարցին, այս տարիների ընթացքում երբևէ իրականցվե՞լ է Գեղարոտի ջրի լաբորատոր անալիզ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ և նախկին համայնքապետի կողմից, և տարածքում գտնվող երկու ՀԷԿ-երի տնօրինության կողմից իրականացվել է գետի ջրի որակի լաբորատոր անալիզ: Արդյունքում նշվել է, որ վտանգավոր ոչինչ չկա: Մանրամասներն՝ այստեղ