Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընթերցող երեխան` շրջապատի հերոս

Հասարակություն
DSC003441-1024x768

Հայաստանի ազգային գրադարանում այսօր տեղի է ունեցել "Ընթերցման" օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել և հաղթողներին մրցանակներ հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վերջինս  ընդգծել է, որ օլիմպիադայի անցկացումը փայլուն նախաձեռնություն է: "Օլիմպիադան մեծ առաքելություն ունի. առաջին հերթին այն մեծ սեր ու հարգանք է դեպի մայրենի լեզուն, որը յուրաքանչյուր հայ իր մեջ պետք է տանի: Ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց լեզվի պահպանմանը, միայն խրախուսելի է",-նշել է Հասմիկ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ԿԳ նախարարությանը` օլիմպիադայի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ աջակցելու համար: Նշենք, որ օլիմպիադայի 1-ին մրցանակին է արժանացել Վազգեն Հովհաննիսյանը /Երևան/, 2-րդ մրցանակին` Մարինա Բոյաջյանը /Երևան/, իսկ 3–րդ տեղը զբաղեցրել է Խաչիկ Նալբանդյանը /Տավուշի մարզ/: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները պարգևատրվել են հավաստագրերով, ինչպես նաև հովանավորների կողմից նախատեսված այլ մրցանակներով: Կազմապերպիչների խոսքով՝ "Ընթերցման" օլիմպիադայի հիմնական գաղափարը ընթերցող երեխային շրջապատի, միջավայրի, համայնքի հերոս դարձնելն է: Մրցույթը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները և "Անտարես" հրատարակչությունը: