Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններն ընդունվեցին. միակ դեմը Ն. Փաշինյանն էր

Քաղաքականություն
nikol1

100 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որի համահեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր: ԲՀԿ-ն հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, սակայն դեռ առաջարկներ կներկայացնեն: ՕԵԿ-ը հայտարարեց, որ ձեռնպահ է, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ լավ հասկանում են՝ ինչի համար են այս փոփոխությունները, հիմա ձեռնպահ կլինեն, առաջիկայում կներկայացնեն առաջարկներ, իսկ աշխատանքային խմբում պարզ կլինի՝ ինչպիսին կլինի իրենց  դիրքորոշումը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ իրենք պատրաստ են ստանալ բոլորի առաջարկները եւ անցկացնել համատեղ քննարկում. «Ըմբռնումով մոտենալով հանդերձ, կարծում եմ, արդյունավետ կաշխատենք»: Միակ դեմը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: