Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թթու վարունգի միջից հայտնաբերել են կանաչավուն չոր զանգված

Հասարակություն
edfd91723ec9da4dd51c40f26bf7094c

Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին